ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ ներգաղթային վիզայի համար դիմելու քայլերը

ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է  ԱՄՆ ներգաղթային վիզայի համար դիմելու քայլերը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ ներգաղթային վիզայի համար դիմելու անհրաժեշտ քայլերն ու ընթացակարգի հիմնական փուլերը։

«Քայլ 1․ Դիմու՛մ ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։

ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո Ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: uscis.gov

Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։

USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։

Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։

NVC-ն կնշանակի հարցազրույցը Ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov

Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից Ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- տեղեկացնում է դեսպանությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---