Հայաստանը կարող է դառնալ Կովկասում Արեւմուտքի նոր գործընկերը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված 1677 բանաձեւը Հայաստանի մասին շուռ է տվել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի էջը, իսկ Հայաստանը կրկին գտնվում է ԵԽԽՎ սովորական մոնիտորինգի տակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: 1677 հռչակագիրը պետք է ամփոփի ԵԽԽՎ բոլոր նախկին բանաձեւերը Հայաստանի մասին եւ ցույց տա երկրում բարեփոխումենր անցկացնելու հետագա ուղին: Այժմ Հայաստանը ժամանակ ունի այդ բարեփոխումների իրագործման համար»,- հայտարարել է հայ փորձագետը:



Միեւնույն ժամանակ Կարեն Բեկարյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ բանաձեւում հստակ խոսվում է մարտյան դեպքերի ընթացքում 10 մարդկանց մահվան հանգամանքները բացահայտելու անհրաժեշտության, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի գործունեության շարունակումը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին փաստահավաք խմբին նյութեր տրամադրելու մասին:



«Եվրաինտեգրում» կազմակերպության նախագահը չի թաքցնում, որ ԵԽԽՎ վերաբերմունքը եւ մոտեցումը Հայաստանի նկատմամբ տարբերվում է Վեհաժողովի վերաբերմունքից Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրիանայում տիրող իրավիճակի նկատմամբ: «Նման մոտեցումը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` լավատեսական եւ վատատեսական: Վատատեսական տեսակետից ԵԽԽՎ-ն կրկնակի չափորոշիչներ է գործադրում Հայաստանի նկատմամբ: Լավատեսականը` ԵԽԽՎ-ն որքան ուշադիր է հետեւում տվյալ երկրին, այնքան հավատում է այդ նրան: Ես անձամբ կարծում եմ, որ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ»,- հայտարարել է Կարեն Բեկարյանը, ավելացնելով, որ Հարավային Օսեթիայի օգոստոսյան պատերազմից հետո Արեւմուտքը նոր գործընկերոջ որոնումներում իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---