ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության իստիտուտն իրանագիտության մասին 55 գիրք նվեր կստանա

PanARMENIAN.Net - «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնին կնվիրաբերի Իրանի պատմության, արվեստի, հարեւան երկրների հետ պատմական եւ մշակութային առնչությունների մասին պատմող 55 գիրք:



«Դա ոչ միայն կարեւոր, հետաքրքիր գրքերի հավաքածու է, այլ նաեւ ավստրիական արեւելագիտության հետ կապերի հաստատում»,- նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:



Իր հերթին «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպության ներկայացուցիչ Պետեր Շնայդերն ասել է. «Մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կայանա եւ խորանա»:



«Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տարբեր երկրներում: Կազմակերպության մասնաճյուղերը գործում են Կահիրեում (Եգիպտոս), Ստամբուլում (Թուրքիա), Թեհրանում (Իրան) եւ Քաբուլում (Աֆղանստան):



Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որը «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությանը շնորհակալագիր հանձնեց:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---