Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ավելի ակտիվ փուլ կթեւակոխի 2012-ից հետո

PanARMENIAN.Net - «Ավելի քան 20 տարի ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ընդգրկված է Հայաստանի քաղաքական ուժերի օրակարգում: Հայաստանի համար դրական որոշումը թույլ կտա ավելի ամրապնդել երկիրը»,- մամլո ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ-ում իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք ընդդիմության կողմից առաջարկվող Լեռնային Ղարաբաղի անկախության եւ ազատագրված 7 շրջանների անկախության մասին որոշման ընդունումը ՀՀ ԱԺ կողմից, որոնք ԼՂՀ Սահմանադրությունում արձանագրված են որպես անվտանգության գոտի, Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը կարիք չունի իրավաբանորեն ձեւակերպել այն, ինչ արդեն մերն է: «Ընդդիմադիր ուժերն այնպիսի հարցեր են առաջադրում, որոնց լուծման եւ հետեւանքների համար պատասխանատվություն չեն կրում»,- նշել է նա:



Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, եւ կարծիք է հայտնել, որ հակամարտության կարգավորումն ավելի ակտիվ փուլ կմտնի 2012-ից հետո: Այն հարցին, թե կապված է դա հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ, Սահակյանը պատասխանել է, որ մեծանալու է նոր, ավելի վճռական տրամադրված սերունդ, որը մեր սերնդի հետ վերջնական պատասխաններ է տալու բոլոր հարցերին:



Մեկ այլ հարցի, թե կարծում է նա, որ 1994-ին ԼՂՀ հիմնահարցն արդեն գտել էր իր վերջնական լուծումը, նա պատասխանեց. «Իհարկե, այդ ժամանակ մենք լուծել էինք հիմնահարցը, բայց այժմ այդ լուծմանը պետք է վերջնական հիմնավորում տանք իրավական հարթությունում»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---