Արման Մուսինյան. Հուլիսի 1-ին ՀԱԿ համակիրների վրա հարձակումը ծրագրավորված էր

PanARMENIAN.Net - ՀԱԿ համակիրների հետ պատահած միջադեպի մեկնաբանությունը ոստիկանության կողմից չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այօսր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը սխալվել է ոչ միայն պատահարի բովանդակության, այլ նաեւ ժամանակի մեջ: «Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել 20:30-ին, այն դեպքում, երբ 19:50-ին «Շտապ օգնության» մեքենան տուժածներին տեղափոխում էր հիվանդանոց»:



«Բարեբախտաբար մեզ հաջողվեց ստանալ դեպքի վայրի լուսանկարները եւ տեսագրությունը, որի շնորհիվ պարզ երեւում է, որ տուժածներին հետեւում էին»,- հայտարարել է Մուսինյանը, նշելով, որ հարձակվողների բոլոր գործողությունները ծրագրավորված էին, եւ նրանք միայն հարմար պահի էին սպասում:



Հուլիսի 1-ին Երեւանում Աբովյան փողոցում անհայտ մարդկանց կողմից հարձակման են ենթարկվել են ՀԱԿ համակիրները, որոնք բնակչությանն իրազեկում էին հուլիսի 2-ին կայանալիք ընդդիմության ցույցի մասին: Հարձակվողներից ոմանք զինված են եղել:



Փորձելով խլել թռուցիկները եւ բարձրախոսը` անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ համակիրներին, ինչի արդյունքում Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---