ԵԱՀԿ ՄԽ շնորհիվ ադրբեջանական կողմը հազվադեպ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Եվրոպայում անվտանգությանեւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքինգործերինախարար Դորա Բակոյանիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:



Ողջունելով բարձրաստիճան հյուրին, ՆախագահՍարգսյանն ասել է, որ նրաայցը լավառիթ է` տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:



«Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը` վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լրացուցիչ խթան կլինի համագործակցության զարգացման համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունը որպես Հայաստանի հետ բարեկամ երկիր:



Նշելով, որ Հայաստանը եւ Հունաստանը երկարատեւ բարեկամություն եւ պատմական ընդհանուր անցյալ ունեն, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ երկու երկրների միջու առկա է շատ լավ փոխըմբռնում եւ քաղաքական համագործակցություն: Որպես ԵԱՀԿ նախագահող նա բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխգործակցությունը եւ այն արդյունքները, որոնց հաջողվել է հասնել: Ըստ Դորա Բակոյանիսի, հայ գործընկերոջ հետ այսօր ստորագրած համաձայնագիրը համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում:



Նախագահ Սարգսյանըբարձր է գնահատել ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը մեր երկրի կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:



Կողմերը մտքեր են փոխանկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:



Նախագահ Սարգսյաննասել է, որ Հայաստանըհաստատակամ էԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս սկսել է ավելի հազվադեպ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին: «Համարելով հանդերձ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշակիորեն դրական ընթացք է ստացել, ես, սակայն, գոհ չեմ բանակցությունների ընթացքից, որովհետեւ ադրբեջանական կողմը փորձում է ձեւախեղել ինչպես բանակցությունների ընթացքը, այնպես էլ բուն հակամարտության էությունը», - նշել է երկրի ղեկավարը:



ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը:



ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել էնաեւ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ԱԺ կողմից վերջերս հայտարարված համաներումը:



Հանդիպումից հետո տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար տիկին Բակոյանիսի առանձնազրույցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---