Կարոլինա Գայտե. Հոր մահն ինձ համար լրացուցիչ խթան է հաղթանակի համար 4 հուլիսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) 32-ամյա չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեն հայտնել է, որ հուլիսի 4-ին մտադիր է խլել գոտիները պրոֆեսիոնալ կանանց WBA եւ WIBF վարկածով աշխարհի երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանից (Killer Queen):Դեռեւս երբ Գայտեն Արգենտինայում էր, հանկարծամահ եղավ նրա հայրը, որը միշտ ուղեկցում եւ աջակցում էր նրան, բայց Գայտեն, այնուամենայնիվ, որոշեց գալ Գերմանիա: «Իմ հայրը չէր ցանկանա, որպեսզի ես չեղյալ հայտարարեի այդ մենամարտը: Այժմ դա ինձ համար կրկնակի խթան է հաջող ելույթի համար եւ ես անպայման դուրս կգամ ռինգ: Ես ինտենսիվորեն պատրաստվել եմ այս մենամարտին: Երկու չեմպիոնական գոտին ավելի ցածր քաշային կարգում նույնպես մեծ շարժառիթ է»,- նշել է Գայտեն: Գայտեի մարզիչ Կարլոս Տոլլոն իր հերթին հաստատել է` չանայծ, որ Կարոլինան քաշ է իջեցրել, Գերմանիայում կայանալիք մենամարտը երկու գոտիների համար երկակի շարժառիթ է, եւ նա անկասկած կմենամարտի Կենտիկյանի հետ: Գայտեն տպավորիչ ռեկորդ է սահմանել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում` 15 հաղթանակած մենամարտերից 11 ավարտելով նոկաուտով: Գայտեն 2008թ. հոկտեմբերին խլեց չեմպիոնի տիտղոսը բրազիլուհի Ռոսսիլետ Դոս Սանտոսից: «Մարդասպան-թագուհու» հանդեպ հաղթանակի դեօքում Կարոլինա Գայտեն մտադիր է անցնել ավելի բարձր քաշային կարգ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների |