Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող ելույթ է ունեցել երիտասարդական ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առանց մեդալների է ավարտել իր ելույթները Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի բոլոր 7 ներկայացուցիչներն անհաջող ելույթ են ունեցել:



Համեմատաբար հաջող ելույթ են ունեցել Երվանդ Թադեւոսյանը (50 կգ ք/կ) եւ Նարեկ Սանոյանը (60 կգ ք/կ), ովքեր հաղթանակ տանելով 1/16 եւ 1/4 եզրափակիչներում, կիսաեզրափակիչ դուրս եկան, որտեղ զիջեցին համապատասխանաբար Թուրքիայի ու Վրաստանի ներկայացուցիչներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում պարտվեցին վրացի մարզիկներին:



Մերուժ Զադոյանը (74 կգ ք/կ) եւ Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ) իրենց հերթին առաջնությունից դուրս թռան առաջին իսկ մենամարտերից հետո` պարտվելով Ադրբեջանի ներկայացուցիչներին:



Արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 15 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը: Առաջին տեղում 66 միավորով Ռուսաստանի հավաքականն է, երկրորդում` 63 միավորով Ադրբեջանը, իսկ լավագույն եռյակն ամփոփում է վրաստանի հավաքականը, որն իր ակտիվում 58 միավոր ունի:



Եվրոպայի առաջնությունից վերադառնալով` հայ ըմբշամարտիկները պատրաստվում են առաջիկա աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 4-9 Անկարայում (Թուրքիա):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---