«Imagine Cup-2009» մրցույթում հայկական թիմը ներկայացրեց մեկ մասնակից

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-8 Կահիրեւոմ անցնում էր «Imagine Cup-2009» մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանն այս մրցույթում ներկայացնում է TechSquad ծրագրավորողների թիմը:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի թիմը ողջ կազմով չկարողացավ մասնակցել «Imagine Cup-2009» մրցույթին: Մեր երկիրը մրցույթում ներկայացրեց միայն մեկ մասնակից, սակայն Microsoft-Արմենիա ընկերությունը կարողացավ կազմակերպել on-line տեսախորհրդաժողով Կահիրեի հետ, որի ժամանակ թիմը ներկայացրեց իր աշխատանքները, ինչպես նաեւ պատասխանեց ժյուրիի հարցերին:



Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 8-ին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---