Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում ընտրվել են քաղաքապետի երեք տեղակալներ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ավագանու խորհուրդն արտահերթ նիստ է գումարել, որում քննարկվել են մայրաքաղաքի 2009-ի բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի տեղակալների նշանակմանը վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքի 2009-ի բյուջեն ընդունվել է` հիմք ընդունելով նախկին թաղային համայնքների բյուջեները: Հաստատվել են նաեւ նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը:



Համաձայն թաղապետարանի նոր կառուցվածքի` Երեւանի քաղաքապետն ունի 3 տեղակալ: Առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Տարոն Մարգարյանը, մյուս երկու տեղակալների պաշտոններում նշանակվել են Կամո Արեյանը եւ Վանո Վարդանյանը:



Ավագանին վերահաստատել է ինքնակամ կառույցների օրինականացման գործող կարգը: Սահմանվել են նաեւ մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային եւ քաղաքաշինական գոտիները:



Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Ավագանու խորհրդի խմբակցություններին եւ հանձնաժողովներին, Երեւանի քաղաքապետի խոսքերով, այդ հարցը քննարկվելու է ավագանու հերթական` սեպտեմբերին գումարվելիք նստաշրջանում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---