Հուլիսի 10-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով համերգը 7 հուլիսի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով համերգը, որտեղ հանդես կգան «THE BOPS», «ANOTHER STORY», «ARSA», «FAIR WIND» եւ «EVA» խմբերը: Համերգի ժամանակ ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի շուրջ 150 երիտասարդ կամավորներ կիրականացնեն լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ: Համերգի ընթացքում կհնչեն ուղերձներ, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր եւ պահպանակներ: Համերգը կկայանա Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ, որը հանդիսանալով կառավարությանն օժանդակող ամենամեծ հասարակական կազմակերպությունը երկրում, ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարեւորագույն խնդիր: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԿԽԸ Երիտասարդական բաժինը, Ամերիկյան Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում, իրականցնում է լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սպորտային ակցիաներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներ պարունակող տեղեկատվական նյութերի տարածում, համերգներ ՀՀ մշակույթի ճանաչված գործիչների ներգրավմամբ: Այսօր աշխարհում շուրջ 40 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաեւ Հայաստանին: Հաշվարկային տվյալներով ՀՀ բնակվում է մոտ 3000 ՄԻԱՎ վարակակիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |