Անկարայում համաձայնություն է ստորագրվել Nabucco-ի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Անկարայում տեղի է ունեցել Nabucco գազամուղի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով նախատեսվում են գազի առաքումներ Կասպից ծովի ավազանից դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի վարչապետները եւ Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկայի նախարարները:



Ըստ Էրդողանի, նախագծի իրականացումը բավարար փաստարկ կլինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը լուծելու համար: «Սա զուտ էներգետիկ նախագիծ չէ: Այն կընդլայնի կապերը երկրների միջեւ եւ պայմաններ կստեղծի կայունության ու անվտանգության համար ողջ տարծաշրջանում»,-ասել է Էրդողանը:



Nabucco-ն անցնելու է Թուրքիայով, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով դեպի Ավստրիա: Տարեկան այն կտեղափոխի 31 մլրդ խմ գազ: Նախագծի արժեքը շուրջ 8 մլրդ եվրո է: Առաքումները նախատեսվում է սկսել 2014թ.:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---