Սերժ Սարգսյանը նշել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին` դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար:



Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկեր: Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության առկա մեծ ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում, ուստի պետք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղությամբ:



Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը եւ հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ եւ որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը

Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար: Նախագահ Սարգսյանը դիվանագետին մաղթել է հետագա հաջողություններ եւ հույս հայտնել, որ Հայաստանի հետ նրա բարեկամական կապը հետայսու եւս կշարունակի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---