Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի 8 շրջանավարտ է ունեցել

PanARMENIAN.Net - Սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը` պատմական հարուստ անցյալ ունեցող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, այսօր նույն եռանդով շարունակում է իր առաջխաղացումը: Ճեմարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո` վայելելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ուշադրությունը:



Այժմ ՀայոցՄարդասիրական ճեմարանում ուսանում են հայորդիներ` Հնդկաստանից, Հայաստանից, Պարսկաստանից եւ Իրաքից, որոնք գալիս են գիտելիքներ ձեռք բերելու եւ հայեցի դաստիարակություն ստանալու համար:



Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի 8 շրջանավարտ է ունեցել, որոնք ուսումը կշարունակեն այլ հեղինակավոր ուսումնական հաստատություններում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---