Տվյալ պահի դրությամբ հայտնի է, որ Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է Հայաստանի 6 քաղաքացի15 հուլիսի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ինքնաթիռը փոխադրում էր 153 ուղեւոր, որոնց թվում երկու երեխա եւ անձնակազմի 15 անդամ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը: Նրա խոսքերով, տվյալ պահի դրությամբ պարզվել է, որ 168 մարդուց վեցը եղել են Հայաստանի քաղաքացի` Աշոտ Ներսիսյան, Արթուր Գրիգորյան, Կարինե Մարգարյան, Արա Սիրոյան, Գրիգոր Բարսեղյան եւ Սուրեն Սողոմոնյան, ընդ որում վերջին երկուսն անձնակազմի անդամ էին: Աշխատանքներ են տարվում ինքնաթիռում գտնվող Հայաստանի քաղաքացիների ճշգրիտ թվի հետագա պարզման ուղղությամբ: Հայկական ազգանուն ունոցող ուղեւորների թիվը կազմել է 35:Բացի դրանից, ինքնաթիռում եղել է նաեւ Վրաստանի երկու քաղաքացի` Նաթելլա Նովիկովան եւ Գիվի Չկոդուան: Մյուս ուղեւորներն Իրանի քաղաքացիներ էին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |