Microsoft-ի գործընկերների միջազգային խորհրդաժողովին մասնակցում են երեք հայկական ընկերություններ

PanARMENIAN.Net - Նոր Օրլեանում անցնող Microsoft-ի գործընկերների միջազգային խորհրդաժողովին մասնակցում են երեք հայկական ընկերություններ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ընկերությունները մասնակցում են միջոցառմանը որպես Microsoft-ի գործընկերներ: Մասնավորապես, DomDaniel ընկերությունը, որը զբաղվում է ցանցային ինտեգրմամբ Հայաստանում, եւ SLF ընկերությունը, որ ծրագրային ապահովման մշակմամբ է զբաղվում, մասնակցում են խորհրդաժողովին որպես Microsoft-Հայաստան ընկերության «ոսկե» գործընկերներ: ՀՀ երրորդ ներկայացուցիչը Neolink ընկերությունն է, որը ՀՀ-ում համակարգիչների եւ նրանց բաղադրիչների վաճառքով է զբաղվում:



Ըստ Microsoft-Հայաստանի տնօրենի, Microsoft-ի գործընկերների միջազգային խորհրդաժողովի նպատակն էր ծանոթությունը ՏՏ ոլորտի ձեռքբերումներին, բանավեճերի, վարժանքների ու այլ միջոցառումների անցկացումը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---