Կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը» դուրս են բերվել բեկորների տակից

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը կործանված Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի երկու «սեւ արկղերը» դուրս են բերվել կործանված օդանավի բեկորների տակից: Ինչպես հաղորդում է Reuters Canada-ն, վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, ավիավթարի պատճառներն առայժմ անհայտ են:



Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմտյան մասում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:



Ինքնաթիռում գտնվող 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---