Թեհրան-Երեւան վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազատները մեկնել են Իրան16 հուլիսի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի զոհերի հարազատները մեկնել են Իրան:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Caspian Airlines ավիաընկերությունից, բոլորը ծախսերը կհոգա ավիաընկերությունը: Զոհվածների հարազատները Թեհրանում կմնան մինչեւ հանգստյան օրերը: Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում: Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը երեխան, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |