16 հուլիսի 2009 - 20:43 AMT
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեվիդ Միլիբանդն իր ցավակցությունն է հայտնել Իրանում հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ.: Միլիբանդի ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ես վշտացած եմ Կասպիական ավիաղուների ողբերգական վթարի լուրով: Իմ ցավակցությունն եմ հայտնում իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին եւ ընկերներին», հաղորդում է Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը: