ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 4 մայիսի 2002 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Արգենտինայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Էդուարդե Դուալդեն Բուենոս-Այրեսում ստորագրել են երկկողմ համագործակցության չորս համաձայնագիր` մշակույթի, զբոսաշրջիկության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառներում: Ռոբերտ Քոչարյանն այցելել է Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Նա կմասնակցի համընդհանուր հայակական բարեգործական միության շենքին հուշատախտակի բացման արարողությանը: Այսօր Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Վաղը, նախագահի կողմից գլխավորվող պատվիրակությունը կմեկնի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |