Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը18 հուլիսի 2009 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նախաձեռնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-զադեի հանդիպումը: Հանդիպման հնարավորությունը քննարկվել էր Հայաստանի ու Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հուլիսի 14-16-ին Մոսկվայում կայացած հանդիպումը: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարքը ի շարս այլ հարցերի քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում հանդիպման մասին, ժամկետները կճշտվեն, հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել պատրիարք Ալեքսի Երկրորդի օրոք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |