Հայաստանում ներկրումը գրեթե 4 անգամ գերազանցում է արտահանումը

PanARMENIAN.Net - 2009թ. հունվար-հունիս ամիսներին արտահանման ծավալները Հայաստանից կրճատվել են գրեթե 75.9 տոկոսով եւ կազմել են 98,9 մլրդ դրամ: 2009թ. հունվար-հունիս ամիսներին ներկրումը կրճատվել է 27,5 տոկոսով եւ կազմել է շուրջ 479,9 մլրդ դրամ, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ:



Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 578,8 մլրդ դրամ, ինչը 31,5 տոկոսով քիչ է 2008թ. նույն ժամանակահատվածից:



ՀՀ Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 381 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---