Հայաստանը պետք է վերահսկի ազատագրված տարածքները

PanARMENIAN.Net - «Գաղտնազերծված մադրիդյան սկզբունքներում ամենակարեւորը տարածքների վերադարձն է, մնացած ամեն ինչ բխում է դրանից: Եթե հայերը չեն վերահսկում այդ տարածքները, ապա մոտ ապագայում չի լինի ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան եւ «Միացում» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:



Ըստ Սեֆիլյանի, մադրիդյան սկզբունքները գերտերությունների կողմից արշավ է Հայաստանի դեմ, որը սկսվել է դեռեւս 1999թ. հոկտեմբերին: Նա նաեւ հավելել է, որ ՀՀ իշխանությունները 10 տարում ոչինչ չարեցին այդ վտանգը կանխելու համար, այլ հակառակը, եղել են կամակատար եւ լուռ իրագործել են գերտերությունների ծրագրերը:



Սեֆիլյանը նաեւ խորհուրդ է տվել Հայաստանին դադարեցնել զիջումների քարոզչությունը, հակառակ դեպքում ընդդիմությունը կորդեգրի «պայքարի ոչ ստանդարտ մեթոդներ»:



«ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն բանակցությունների այս փուլը, եւ ամեն ինչ նորից սկսեն, ուժի դիրքերից: Մեզ նոր իշխանություն է հարկավոր, որն ի վիճակի է նոր բանակցային գործընթաց սկսել»,-ասել է Սեֆիլյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին` հավելելով, որ հիմնական վտանգը նրանում է, որ ՀՀ իշխանությունները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, նախապես զիջելով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---