Այսօր հարձակում է կատարվել «ՎՏԲ Հայաստան» բանկի թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա22 հուլիսի 2009 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Բանկի ղեկավարությունը տեղեկացնում է որ այսօր առավոտյան ժամը 9.30 մոտակայքում բանկի ք. Եր-ան Բաղրամյան պ. 56 հասցեով գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Հարձակվողները հափշտակել են մոտ 5.000.000 ՀՀ դրամ: Բանկի միակ վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիմա արդեն պարզ է, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով բանկի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ, հաղորդում է « ՎՏԲ Հայաստան» բանկի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |