Երեւանում կքննարկեն ՏՏ ոլորտի ու կիբեռ-անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net - Վաղը Երեւանում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերը Հայաստանում» խորագրով քննարկման:



Քննարկման ընթացքում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը եւ ցանցային ադմինիստրատոր ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանը կներկայացնեն երեք հիմնական զեկույցներ:



Կլոր սեղանի շուրջ կքննարկվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերները Հայաստանում, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ կողմից նոր «Հետազոտական զեկույցը», որն ուսումնասիրության տակ է առել համացանցի (ինտերնետի) եւ կիբեռ-անվտանգության որոշ բնագավառներ` ներառյալ այս խնդրի տնտեսական, քաղաքական, կոմերցիոն եւ ռազմական ազդեցությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---