Թմրաբիզնեսը բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի ու Հայաստանի իրավիճակի վրա

PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւն ու Հայաստանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երկու երկրնեի ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստում, որը տեղի կունենա այսօր Գելենջիկում, կքննարկեն միջտարածաշրջանային հանցավորությանը հակազդելու հարցերը:



Հիմնական հարցերից մեկը կլինի հանցագործների ու թմրամոլության հետախուզումն ու ձերբակալումը: Մասնավորապես, կոլեգիայում կքննարկվի ամենամյա լայնածավալ «Հետախուզում» համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողության իրականացումը:



Բացի այդ, կոլեգիայում նախատեսվում է քննարկել երկու գերատեսչությունների համագործակցության հարցերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, նշել է նա: «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի ու Հայաստանի քրեածին իրավիճակի վրա»,-ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:



Նախատեսվում է, որ կոլեգիայում կարծարծվեն նաեւ տնտեսական եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ֆինանսական օպերացիաներին վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---