ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է ակտիվորեն համագործակցել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր:



Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի եւ նրա գործակալությունների կողմից իրագործվող ծրագրերի կապակցությամբ, կարեւորեց 2010-2015 թթ. միասնական ծրագրի մշակումն ու ընդունումը եւ հայտնեց, որ ԱԳՆ-ն կաջակցի ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:



Տիկին Վիդալը նախարար Նալբանդյանին շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական կառույցների կողմից ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչն ըստ արժանվույն է գնահատվում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:



Զրուցակիցներն անդրադարձան «2010-2015 թթ. ՄԱԿ-ի զարգացմանն աջակցության ծրագիր» փաստաթղթի դրույթներին: Կոնսուելո Վիդալը կարեւորեց փաստաթղթի մշակման ընթացքում ԱԳՆ համակարգող դերը, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, եւ նշեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի միասնական ծրագրով` հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն ներկայացնող հիմնախնդիրների լուծման, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---