Սոցիալական ծառայությունների 55 կենտրոնների աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում գործում են սոցիալական ծառայությունների 55 կենտրոններ, որոնցից 12-ը գտնվում են Երեւանում: Այդ ծառայությունների աշխատակիցների 60-70 տոկոսը մասնագետներ չեն, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, նրանք ինքները եւս պատկանում են Հայաստանի սոցիալապաես անապահով քաղաքացիների թվին:



Այդ մասին այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը:



«Սոցիալական աշխատակիցների 60-70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, ինչով էլ բացատրվում է մասնագետների պակասն ու իրավաբանների բացակայությունը, որոնք մասնագիտանում են սոցիալական ոլորտի հարցերում»,-ասել է Ա.Մինասյանը:



Ըստ նրա, սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի ստեղծումը կօգնի լուծել սոցիալական աշխատակիցների վերաորակավորման հարցը:



Արտերկրում աշխատող հայերի 50 տոկոսը, կորցնելով աշխատանքը ֆինանսական ճգնաժամի պատճառով, վերադարձել է Հայաստան, ինչը չէր կարող չանդրադառնալ երկրի աշխատաշուկայի վրա, եւ հետեւաբար, նաեւ բնակչության սոցիալական ապահովման մակարդակի վրա»,-ասել է Ա.Մինասյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---