ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

PanARMENIAN.Net - Ռուս-վրացական փորձագետների խումբը կուսումնասիրի անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վիճակը: Նման որոշում է ընդունվել Սոչի-Թբիլիսի միջանցիկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար Սոչիի պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծված վրաց-ռուսական աշխատանքային խմբի նախորդ օրը Թբիլիսիում կայացած երկրորդ նիստում: Ինչպես «Black sea press» գործակալությանը հաղորդել է Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների փոխնախարար Գեորգի Նիժարաձեն, հուլիսին նախատեսված հաջորդ հանդիպման ժամանակ, որը կընթնա սկզբում Թբիլիսիում եւ, հնարավոր է, կշարունակվի Սուխումում, նախատեսվում է հաստատել փորձագիտական խմբի աշխատանքային ծրագիրը: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Գ. Նիժարաձեն, վրացական կողմը հավատարիմ է մնում իր այն դիրքորոշմանը, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ Գալիի շրջան փախստականների վերադարձի գործընթացը պետք է զուգահեռ ընթանա: Նշենք, որ ավելի վաղ վրաց փոխնախարարը տեղեկացրել էր իր մտադրության մասին` անվտանգության երաշխիքներ պահանջել ռուսաստանյան կողմից Աբխազիայում վրաց փորձագետների աշխատանքի համար: Թբիլիսիում գտնում են, որ այդ անվտանգությունը կարող են ապահովել վրաց-աբխազական հակամարտության տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան խաղաղարար ուժերը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---