Գերտերությունները միասնական մոտեցում չունեն ղարաբաղյան հարցի լուծմանը

PanARMENIAN.Net - «Առաջին հայացքից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրները նման են եւ Կոսովոյի անկախության ճանաչումը պետք է նախադեպ հանդիսանար ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Հարցնը նրանում է, որ իրականությունն մի փոքր այլ է, քանի որ ցանկացած հակամարտության հարցում միջազգային հանրությունն առաջին հերթին քաղաքական որոշում է կայացնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:



Ըստ Հարությունյանի, Կոսովոյի հարցում մինչ իրավական ձեւակերպումը սկզբում կայացվեց Արեւմուտքի քաղաքական որոշումը, ինչին չկարողացավ ընդդիմանալ նույնիսկ Ռուսաստանը: Նա նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հասկամարտության հարցում իրավիճակն այլ է եւ միասնական քաղաքական որոշում գերտերությունները չեն կայացրել:



«Ես գրեթե վստահ եմ, որ եթե գերտերությունները միասնական կարծիք ունենային ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա վաղուց կպարտադրեին կողմերին հարցի լուծումը, սակայն այժմ նման հեռանկար չկա»,-ասել է Խոսրով Հարությունյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---