Թուրքիայի «դիվային գաղափարախոսությունը» հայերի հանդեպ խրոնիկ բնույթ է կրում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Անկարայի վերաբերյալ իրականում լուրջ եւ պատասխանատու դիվանագիտական քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ANALITIKA.at.ua լրատվական վերլուծական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա կարծիքով, փաստորեն նախագահը Թուրքիային հստակ ուղերձ է հղել, որ իր այցը կարող է կայանալ միայն սահմանի բացման դեպքւմ կան շրջափակման վերացման նախաշեմին: «Այս դիրքորոշումը անուղղակիորեն հաստատում է, որ հայ-թուրքականն բանակցությունները փակուղի են մտել: Երեւանը հերթական անգամ ցույց տվեց, որ հայերը պատրաստ են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Ս.Սարգսյանի հայտարարությունը չի կարելի է ընկալել որպես պայմանների առաջադրում, քանի որ այդ դիրքրոշման նպատակն է ստուգել թուրքական կողմի իրական մոտեցումները, որը, պար գալով միջազգային հանրության առջեւ, չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իսկ ներկայությունը ֆուտբոլային խաղին կօրինականացանի հարաբերությունների կարգավորման շինծու բնույթը, քանի որ, ըստ էության այդ հարաբերությունները գոյություն չունեն, եւ թուրքական արկածախնդրությունը կշարունակվի, ֆարսը անորոշ ժամանակով կենսունակություն կստանա: Թուրքական կառավարությունը, որը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ցանկության իմիտացիա է ցուցադրում, գործնականում կենթարկվի հայերի կամքին, վարկաբեկելով իրեն Բաքվի առջեւ, կամ կխոստովանի որ չի ցանկանում հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, ինչը ցույց կտա հարցերը քաղաքակիրթ կերպով լուծելու թուրքական իշխանությունների անկարողությունը»,-ասել է նա:



Փորձագետը նշել է, որ Թուրքիայի «դիվային գաղափարախոսությունը» հայերի հանդեպ խրոնիկ բնույթ է կրում: Բացի պայմանավորվածություններ չկատարելուց Անկարան շարունակում է կյանքի կոչել հակահայկական քաղաքականությունը, որի վառ վկայությունն է հայկական դպրոցի փակումը: «Իսկ այն, որ թուրքերը խոստանում են տեղադրել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը, զուտ պոպուլիստական քայլ է Սարգսյանի հնարավոր այցի շեմին, ոչ ավելին, քանի որ վերականգնման ավարտին եւ հանդիսավոր բացման ժամանակ խաչը չտեղադրվեց: Ուշադրության է արժանի Կոնստանդինոպոլսի հայոց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի անունակության հետ կապված լուրջ խնդիրը, որի հետեւանքով նոր պատրիարքի ընտրությունները անխուսափելի են, ինչն Անկարայի համար լուրջ գլուխկոտրուկի է վերածվել: Իրավիճակի բարդությունն այն է, որ, ըստ թուրքական «գերժողովրդավարական» օրենքների Պատրիարքը կարող է ընտրվել միայն Թուրքիայի քաղաքացին կամ Թուրքիայում ծնված անձը, իսկ իրական հավակնորդները հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիությունից եւ հայ եկեղեցու սպասավորներ են Գերմանիայում ու Հայաստանում: Հայ համայնքը ավելի հակում ունի այնպիսի եկեղեցականի հանդեպ, որն ավելի քիչ է կախված կառավարության կամքից, ավելի մոտ է հայ իրականությանը: Այս իրավիճակում Անկարան կրկին հայտնվել է իր ինտրիգների ծուղակում, քանի որ կառավարությունից անկախ թեկնածություների արգելափակումը, որոնց ցուցակներն, ի դեպ, հաստատում է Ստամբուլի նահանգապետը, ավելորդ անգամ հաստատում են գենետիկ մակարդակի վրա իշխող հակահայկական քաղաքականությունը: Հակառակ դեպքում հայերը խոշոր դիվանագիտական ու գաղափարախոսական հաղթանակ կգրանցեին: Անկասկած, չի կարելի հրաժարվել իրադարձությունների զարգացման այնպիսի տարբերակից, որի դեպքում հայ ֆուտբոլիստներն ընդհանրապես չեն մեկնի խաղի եւ այդպիսով Երեւանը կարմիր քարտ ցույց կտա Թուրքիային»,-ասել է Դ.Դավթյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---