ՀՀ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում 2009-2010թթ. բյուջեի դեֆիցիտը փակելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Համաշխարհային ճգնաժամի հաղթահարման համար ՀՀ կառավարության կողմից ներգրավված դրամային միջոցները բավարար են 2009թ. բյուջեի դեֆիցիտը փակելու համար: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Այդ միջոցները թույլ կտան ֆինանսավորել նաեւ 2010թ. ակնկալվող բյուջեի դեֆիցիտը»,-ասել է նա:



Սակայն, ըստ Վարուդակիսի, հետագա կանխատեսման համար հարկավոր է հաշվի առնել այն տնտեսական աճը, որը կլինի հաջորդ տարի, ինչպես նաեւ պետբյուջեի կառուցվածքը, որը ֆինանսների նախարարությունը պատրաստում է այս տարի: «Հաշվի առնելով այս գործոնները, հնարավոր կլինի ավելի հստակ կանխատեսումներ անել հաջորդ տարվա համար»,-ասել է նա:



Ինչպես նախկինում հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս պահի դրությամբ Հայաստանը պայմանավորվածություն ունի ԱՄՀ-ի հետ առաջիկա 3-4 տարիներին 620 մլն դոլարի վարկ ստանալու մասին, ՀԲ-ի հետ 4 տարի ժամկետով 540 մլն դոլարի համար եւ ՌԴ-ի հետ` 500 մլն դոլարի համար, ինչպես նաեւ պայմանավորվածություն կա Ասիական զարգացման բանկի հետ շուրջ 500 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ:



ՀՀ ընդհանուր պետպարտքը 2009թ. մարտի 31-ի վիճակով կազմում է 754 մլրդ դրամ` 2008թ, մարտի 31-ի 563,5 մլրդ դրամի դիմաց: Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1778,8 մլն դոլար (կամ 657,9 մլրդ դրամ), 2008թ, նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,3 տոկոսով կամ 237,1 մլն դոլարով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---