Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) աջակցում է Հայաստանում առաջնային եւ երկրորդային հիփոթեքային շուկաների զարգացմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ին այսօր հրավիրել է աշխատանքային խմբի առաջին նիստը, որի աշխատանքները ուղղված են բնակարանային ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը Հայաստանում:



Ինչպես ասվում է IFC մամլո ծառայութայն հաղորդագրության մեջ, աշխատանքային խմբի, որը սըտեղծվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից, գործունեությունը ուղղված է լինելու երկրում առաջնային - երկրորդական հիպոթեքային շուկաների զարգացման խոչընդոտների բացահայտմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, վարկավորման ազգային ստանդարտների բարելավմանը, ինչպես նա- միջազգային լավագույն փորձի ներկայացմանը - ներդրմանը։



Աշխատանքային խումբը կազմված է IFCի, Համաշխարհային Բանկի, Հայաստանի Կենտրոնական Բանկի, Գերմանական KfW բանկի, USAID-ի, - այլ շահագրգիռ բանկերի - ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներից։ Խմբի մասնակիցներից ոմանք, ներառյալ IFC-ի - KfW-ի ներկայացուցիչները, քննարկման են ներկայացրել իրենց միջազգային փորձը նվիրված հիփոթեքային ֆինանսավորմանը։



«IFCի աջակցությունը հիփոթեքային ֆինանսավորման ծրագրի խթանման մեր նախաձեռնությանը շատ կարեւոր էե, նշել է Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Կենտրոնական բանկը բարձր է գնահատում IFCի ակտիվ ներգավվածությունը Հայստանում առաջնային - երկրորդական հիփոթեքային շուկաների զարգացման գործընթացին, հաշվի առնելով զարգացող երկրների հիփոթեքային շուկաներում նրա մեծ փորձը»։
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---