35 նոր օբյեկտներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանում

PanARMENIAN.Net - 35 նոր օբյեկտներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանում: 1997թ.-ից մինչեւ օրս այդ օբյեկտների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 191:



ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան հայտնել է այդ օբյեկտները «Աշխարհի հիշողություն» Գրանցամատյանի մեջ մտցնելու մասին: Որոշումն ընդունվել է իր կողմից ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Ծրագրի Միջազգային խորհրդատվական կոմիտեի (ՄԽԿ)` Բարբադոսի Բրիջթաուն քաղաքում հուլիսի 31-ին ավարտված եռօրյա նիստին հավաքված փորձագետների խորհրդատվությունների հիման վրա:



Ինչպես ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ, գլխավոր տնօրենը նշել է նաեւ 2009թ. ՅՈՒՆԵՍԿՈ/Ջիկջի մրցանակի դափնեկրին: Դա Մալայզիայի Պետական արխիվն է, որը ճանաչում ձեռք բերեց իր տեղեկատվա-քարոզչական գործունեության, գիտելիքների տարածման ծրագրերի եւ Ասիական տարածաշրջանում փաստաթղթերի պահպանման ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:



«Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանի մեջ մտնում են փաստագրական ժառանգության օբյեկտներ, որոնք ընտրվում են Միջազգային խորհրդատվական կոմիտեի կողմից` որպես իրենց համաշխարհային նշանակության չափանիշներին համապատասխանող եւ այնուհետեւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ հաստատված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---