Մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - «Բանակցությունների ողջ ընթացքում Մադրիդյան սկզբունքները կարելի է գնահատել որպես քայլ առաջ ի համեմատ մյուս փաստաթղթերի, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորմանը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այդ սկզբունքները բացասական կողմեր չունեն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացման հարցերի գծով ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքով, դրական է այն, որ այդ սկզբունքներում խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, քանի որ համանախագահները հասկացել են, որ այդ սկզբունքը միջազգային իրավունքի տեսակետից չի կարող կիրառվել կարգավորման գործընթացում: Նա նկատել է, որ վերջապես ԼՂՀ կարգավիճակը կլուծվի կամքի արտահայտման օգնությամբ, եւ դա կարող է լինել պլեբիսցիտը կամ հանրաքվեն: Հովհաննիսյանը նաեւ հաղորդել է, որ ադրբեջանական կողմը փաստաթղթի թարգմանության ժամանակ խեղաթյուրում էր փաստերն ու մեկնաբանում ոչ ըստ էության:



Հովհաննիսյանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքները Հայաստանի համար անընդունելի են այն իմաստով, որ զիջումների հիմնական բեռն ընկած է հայկական կողմի վրա: «Մադրիդյան սկզբունքներում գրված է, որ ԼՂՀ-ն պետք է տարածքներ զիջի, բայց, իմ համոզմամբ, արցախը չի օկուպացրել Ադրբեջանի տարածքները, այլ հակառակը. Ադրբեջանը մինչ օրս օկուպացման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի տարածքները»,- նշել է Հովհաննիսյանը:



Մադրիդյան սկզբունքները, ինչպես նկատել է Հովհաննիսյանը, վերջնական փաստաթուղթ չեն հանդիսանում եւ դրանք կարելի է փոխել բանակցություների ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---