Երեւանում կանցնի «Տղամարդու առողջություն - տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով սեմինար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին եւ 6-ին ,Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների Հայաստանյան Միությունըե եւ ,Առողջապահության Ազգային Ինստիտուտըե ԱԱԻ արտերկրյա փորձագետների մասնակցությամբ կկազմակերպեն սեմինար «Տղամարդու առողջություն - տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով:



Միջոցառմանը կմասնակցեն այն բժիշկները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում զբաղված են տղամարդուն բնորոշ հիվանդությունների ախտորոշմամբ, կանխարգելմամբ եւ բուժմամբ: Այդ թվում են ուրոլոգները, անդրոլոգները, սեքսոպաթոլոգները, էնդոկրինոլոգները, ինչպես նաեւ լաբորատոր-ախտորոշիչ բաժինների բժիշկներն ու ընտանեկան բժիշկները:



Տղամարդու առողջության պահպանումը 21-րդ դարի բժշկագիտության գերխնդիրներից մեկն է, քանզի մի շարք երկրներում կատարված լայնածավալ հարցումների եւ հետազոտությունների արդյունքները փաստում են, որ տղամարդկանց մոտ հիվանդացության աստիճանը ավելի բարձր է, քան կանանց մոտ: Մինչդեռ վերջիններս ավելի հազվադեպ են դիմում բուժ. օգնության: Որպես հետեւանք տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 5 տարով պակաս է քան կանանց կյանքի միջին տեւողությունը: Հաշվարկված է նաեւ, որ իրենց ողջ կյանքի ավելի քան 15 տարիների ընթացքում տղամարդիկ տառապում են այս կամ այն հիվանդությամբ: Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով`որոնց հետեւանքով մահացության ցուցանիշը աշխարհում ամենաբարձրն է:



Տղամարդիկ ավելի հակված են վնասակար սովորույթների ձեռք բերմանը: Հաճախ իրենց գործունեության եւ ապրելակերպի հետեւանքով նրանց կյանքը ավելի վտանգված է` ինչպես ֆիզիկական վնասվածքներով, այնպես էլ հոգեկան սթրեսային իրավիճակներով: Ի վերջո, բացառապես տղամարդուն բնորոշ եւ կարեւորվող հիվանդություները, որոնք կապված են սեռական համակարգի հետ, հաճախ կարելի է կանխել կամ ժամանակին լիակատար բուժել, վերջինիս համար բավական է տղամարդկանց ժամանակին տեղեկացված լինելը եւ բժիշկ-մասնագետի հմտությունը:



Տղամարդու առողջության պահպանումը, իր մեջ ներառում է բազմաթիվ եւ' բժշկական, եւ' սոցիալ-հոգեբանական հարցերի լուծումներ, որոնք բոլորը, անխոս, հնարավոր չէ ամփոփել մեկ միջոցառման մեջ։ Ուստի, մեր նպատակն է առաջնահերթությունը տալ բժիշկ-մասնագետների շարունակական կրթությանը: Հենց այդ նպատակով հրավիրվել են այս ոլորտում աշխարհում ճանաչված փորձագետներ, որոնք սիրով կկիսեն իրենց գիտելիքներն եւ փորձը հայ գործընկերների հետ: Նրանք ներկայացնելու են տղամարդու սեռական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման եւ բուժման ուղեցույցները` մասնավորապես էրեկտիլ դիսֆունկցիայի, հորմոնալ անբավարարության, անպտղության եւ այլ հարակից հիվանդությունների ժամանակ:



Հատուկ ուշադրության է արժանանալու տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի հիմնախնդիրը, որն այսօր, ցավոք, «թույլ օղակ է» բժիշկների համար, քանի որ ոչ բոլոր լաբորատոր ախտորոշիչ կենտրոններն են օգտվում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հաստատված` նույնականացված եւ ճշգրտված մեթոդներից:



Այս հիմնախնդիրները կարելի է անվերջ թվել, սակայն անհրաժեշտ է անհապաղ գործել` դրանք հնարավորին չափ պակասեցնելու եւ տղամարդկանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---