Թուրքիային առաջին «պասը» տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան իրեն թույլ է տալիս քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, ապա դա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեղքը չէ: Օգտագործելով ֆուտբոլային տերմինաբանությունը` կարելի է ասել, որ Թուրքիային առաջին «պասը» տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը: Պետք չէ ողջ մեղքը բարդել ՀՀ ներկայիս նախագահի վրա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:



«Միգուցե ոմանք մոռացել են, բայց ես հիշում եմ, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, իսկ վերջինս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդ է, այնպես որ մենք իրավունք չունենք արգելել Թուրքիային այլ պետությունների ղեկավարների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը»,- նշել է հայ քաղաքագետը:



«Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը սիրում է Թուրքիան: Մենք ժողովրդավարական երկիր ենք, սատանային էլ կարելի է սիրել»,- ընդգծել է Շաքարյանցը:



Շաքարյանցը նաեւ նշել է, որ Թուրքիան արդեն այն չէ, ինչ նախկինում: «Եթե նախկինում նա իրենից ներկայացնում էր հզոր պետություն, որն իրեն թույլ էր տալիս խորհուրդներ տալ Հայաստանին այն մասին, թե ինչպես վարվել զանազան հարցերում, ապա այժմ բավական ցավալի վիճակում է եւ թույլ է տալիս շահարկել իրեն»,- նշել է Սերգեյ Շաքարյանցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---