Հայկ Բաբուխանյան. Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում անցանկալի անձ հայտարարվի11 օգոստոսի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Ես վարդեն վաղուց եմ ասել, որ Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում անցանկալի անձ հայտարարվի»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Սահմանադրական իրավունք Միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, երբ Երբ հայ քաղաքական գործիչն է քննադատում իր երկիրը, դա մի բան է, բայց օտարերկրացու քննադատությունը անհարգալից վերաբերմունք է այդ պետության հանդեպ: «Օտարերկրացին չպետք է իրեն ավելորդ բաներ թույլ տա»,- ասել է Բաբուխանյանը:Կուսակցության առաջնորդը տեսակետ է հայտնել նաեւ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ: «Մադրիդյան սկզբունքների համաձայն, որոշակի տարածք վերադարձվելու է Ադրբեջանին, որի փոխարեն մենք կստանանք ԼՂՀ անկախությունը»,- նշել է Հայկ Բաբուխանյանը եւ ավելացրել, որ եթե կողմերը խաղաղ կարգավորման ցանկություն ունեն, ապա ստիպված կլինեն որոշակի զիջումների գնալ: «Ադրբեջանը ցանկանում է ստանալ շրջանները եւ միայն հետո անցկացնել հանրաքվեն, իսկ Հայաստանը` հակառակը: Իր կարգավիճակի մասին վերջնական որոշումը կկայացնի Ղարաբաղը»,- ընդգծել է Բաբուխանյանը` նշելով, որ եթե կողմերին պահվածքի որոշակի մոդել թելադրվի, ապա դա արդեն ավելի շատ նման կլինի «ճանապարհային քարտեզին», որում բոլոր քայլերը ծրագրված են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |