Բրայզա. Հայաստանի եւ Արդբեջանի ղեկավարները շատ մոտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, որ Արդբեջանի եւ Հայաստանի նախագահները շատ մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը:



Ամերիկացի դիվանագետը հրաժեշտի շրջագայություն է կատարում տարածաշրջանում: Նախկինում նա եղել է Վրաստանում, Հայաստանում, այժմ գտնվում է Ադրբեջանում:



Բրայզան հայտարարել է, որ Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները շատ մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ «Առաջին փուլում Հայաստանը պետք է վերադարձնի Ղարաբաղը շրջապատող շրջանները»: «Մյուս հարցերի, այդ թվում եւ Ղարաբաղի կարգավիճակի, լուծումն աստիճանաբար տեղի կունենա», - նշել է Բրայզան, հաղորդում է Bakililar.AZ-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---