Երեւանում կցուցադրվեն Էմիլ Գազազի վերջին աշխատանքները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Երեւանում «Ակադեմիա» պատկերասրահում տեղի կունենա նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն նկարչի վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծված քանդակներն ու յուղանկարները:



Նկարչի տիկնոջ Մանէ Այրյանի խոսքերով, 2005 թվականից Էմիլ Գազազի աշխատանքները չէին ցուցադրվել Հայաստանում: Գազազն ինքը ներկա չի լինի ցուցահանդեսին` աշխատանքի ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով: Նա աշխատում է տարեվերջին նախատեսվող ցուցահանդեսի նախապատրաստման, ինչպես նաեւ գալիք տարում Հայաստանում ծրագրվող խոշոր ցուցահանդեսի ուղղությամբ:



Էմիլ Գազազը (Մանվել Գազազյան) ծնվել է 1953 թվականին Գյումրիում: 1972 թվականին նա ավարտել է Թերլեմեզյանի նավան գեղարվեստական ուսումնարանը, իսկ 1978 թվականին` Երեւանում գեղարվեստի եւ կինոյի ինստիտուտը: 1980 թվականին Էմիլ Գազազը գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչ օրս:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---