ՀԱԿ-ը վերսկսում է իր ուրբաթօրյա բողոքի գործողությունները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերսկսում է ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Մասնավորապես, ՀԱԿ-ն այսօր հայտարարություն է հրապարակել, որում ասվում է. «Քանիդեռիշխանությունները ՆիկոլՓաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչանելու ենք, որպեսզինրախոսքըհասնիՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը»:



Հայտարարությունում նաեւ նշվում է, որ երիտասարդները վերսկսում են Նիկոլ Փաշինյանի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: «Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որեւէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի: Եվ ուրեմն, 1+1+1+1+1+1+...», ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:



Հուլիսի 12-ին ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ բողոքի հաջորդ գործողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին: Ընդ որում, նա չի բացառել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են միջանկյալ ցույցեր կազմակերպվել:



Հուլիսի 1-ին հետախուզության մեջ գտնվող 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանձնվել էր իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել էր եւ փոխադրվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հաստատություն:

2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմությունը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ը բողոքի գործողությունները վերածվեցվին անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---