Ադրբեջանցի պատգամավորը քննադատում է Իրանի նախագահին

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ տեղին չէ անկախ պետություններին խորհուրդներ տալ, թե ինչպես ապրեն եւ կառուցեն իրենց ներքին եւ արտաքին քաղաքականությունը»,- այդ մասին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Այդին Միրզազադեն` մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը:



Ինչպես նախկինում հաղորդել էր Trend News-ը, վկայակոչելով իրանական Ֆարս գործակալությունը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լուրջ քննադատության է ենթարկել հարեւան պետություններին «սիոնիստական վարչակարգի» հետ համագործակցելու համար: «Մենք խղճում ենք մեր հարեւաններին, որոնք ծառայում են սիոնիստներին եւ միջոցներ ապահովում աշխարհի հանդեպ Իսրայելի գերիշխանության համար»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը:



«Ադրբեջանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի խորհրդի կարիքը չունի: Նա կառուցում է իր քաղաքականությունը` ելնելով իր ազգային շահերից: Այսօր աշխարհի բոլոր պետությունները բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: Միայն Հայաստանն է բացառություն կազմում այն պատճառով, որ մինչ օրս պահպանում մեր տարածքների մի մասի օկուպացիան»,- ասել է Ա.Միրզազադեն, հաղորդում է Day.Az-ը:



«Ես կարծում եմ` քանի որ Ադրբեջանը չի խառնվում այլ երկրների ներքի գործերին, նա թույլ չի տա խառնվել նաեւ սեփական ներքին քաղաքականությանը: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունն ընտրում է պետության հետագա զարգացման եւ բարգավաճման լավագույն ճանապարհը` ելնելով իր ժողովրդի շահերից»,- ամփոփել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---