ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՄՈԶԵԼ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԱԳՆ-ԻՆ ՓՈԽԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է Հայաստանին բողոքի նոտա ուղարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի աղբյուրները, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության դժգոհության հիմք է հանդիսացել իբրեւ թե, ապրիլի 17-ին հայկական զանգվածային լրատվական միջոցների կողմից Սլովենիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերի խեղաթյուրումը,որ պաշտոնական Լյուբլյանան հավանություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Երեւանի դիրքորոշմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հաստատում է, որ Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը վճռականորեն հերքել է դրանց իրավացիությունը եւ հայտնել, որ իր կողմից գլխավորած գերատեսչությունը մտադիր է այդ կապակցությամբ բողոքի նոտա ուղարկել Երեւան: Գուլիեւի խոսքերով` եւ Երեւանում, եւ Բաքվում Ռուպելը նշել է, որ նրա երկրի ղեկավարությունը բավականին տեղեկություններ չունի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, եւ չի կարող այդ հարցի շուրջ արտահայտել իր պաշտոնական տեսակետը: Գուլիեւը հայտնել է, որ ադրբեջանական կողմը մանրամասնորեն տեղեկացրել է Սլովենիայի ներկայացուցչին «Ադրբեջանի դեմ հայերի ոտնձգության մասին»: Վկայակոչելով Դմիտրի Ռուպելի խոսքերը` Գուլիեւը նշել է, որ «այդ ամենից հետո Սլովենիայի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ կլինի ավելի կոնկրետ»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---