Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել լեհ դեսպանին ակտիվ համագործակցության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտեին մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:



ՀՀ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը զգալիորեն նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Զրույցի ժամանակ նաեւ նշվել է, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել:



Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարոն Տոմաշ Կնոտեին հաջողություն է մաղթել նրա հետագա գործունեության մեջ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---