«Ուրալյան ավիաուղիները» Երեւանը կկապեն Սամարայի հետ

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակում նոր չվերթ է հայտնվել: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության մամլո քարտուղար Ելենա Սպիրիդովիչը, 2009 թվականի օգոստոսի 24-ից սկսվում են «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքները Հայաստանի մայրաքաղաքից դեպի Սամար եւ հակառակ ուղղությամբ:



Չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ` երկուշաբթի օրերին:



«Թռիչքների ընդլայնումը հնարավոր է դարձել նոր տեխնիկայի գնմամբ, - հայտարարել է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության առեւտրային տնօրեն Կիրիլ Սկուրատովը: - Մենք ակտիվորեն համալրում ենք մեր տեխնիկան` լիզինգով ձեռքբերելով A320 եւ A321 օդանավերը: Եվ հենց A320 օդանավերը թռիչքներ կկատարեն նոր ուղղություններով»:



Բացի Սամարայից, ավիաընկերությունն արդեն երկար տարիներ առաջատար փոխադրող ընկերություն է Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ: Ինչպես եւ դեպի Սամար, դեպի Եկատերինբուրգ չվերթը իրականացվում է շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրերին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---