Ալեքսան Ավետիսյան. Ադրբեջանն արդեն ստացել է անվտանգության երաշխիքները

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցների անվտանգության բոլոր հարցերը լուծված են: Այդ առիթով ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Իսրայելն ու Թուրքիան էին պահանջներ ներկայացրել: Ադրբեջանն արդեն ստացել է անվտանգության երաշխիքները, ուստիեւ անվանական հայտ է ուղարկել մեզ»,- կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:



«Նշեմ, որ Ադրբեջանի հավաքականը դեռեւս հյուրանոցի համարներ չի պատվիրել, եւ մենք անգա չգիտենք, թե ինչ ճանապարհով են նրանք պատրաստվում ժամանել: Ադրբեջանում այդ առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը նաեւ Ադրբեջանի ԱՕԿ նախագահն է»,- ասել է Ավետիսյանը:



Ավետիսյանի խոսքով, մասնակից երկրների թիվը ռեկորդային է, քանի որ Եվրոպայի նախորդ երիտասարդական առաջնություններին մասնակից երկրների առավելագույն քանակը եղել է 36:



«Այսօրվա դրությամբ 40 երկրներ արդեն առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել: Դա ռեկորդային թիվ է Եվրոպայի երիտասարդական առաջնության համար: Գրեթե բոլոր մասնակից երկրներն արդեն համարներ են պատվիրել հյուրանոցներում, որտեղ պատրաստվում են կանգ առնել:



«Դեռեւս 2,5 տարի առաջ մենք արդեն սկսել էին պատրաստվել այդ առաջնությանը: Կան մի շարք երկրներ, որոնք առաջնությանը կմասնակցեն լիարժեք կազմով, այսինքն` նրանք մասնակիցներ են հայտագրել բոլոր քաշային կարգերում` թե կանանց, եւ թե տղամարդկանց առաջնություններում: Այդ երկրների թվում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան, Անգլիան, Վրաստանը, Ուկրաինան եւ Սերբիան: Կան նաեւ երկրներ, որոնք առաջին անգամ են մասնակցում առաջնությանը: Նրանց թվում են Ալբանիան եւ Մոնակոն, որոնք մեկական մարզիկ են հայտագրել»,- նշել է նա:



Սպասվում են պատվավոր հյուրեր, որոնց թվում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուշ Լ. Վիզերը: Նրան պաշտոնական հրավեր է ուղարկվել եւ արդեն ստացվել է նրա նախնական համաձայնությունը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---