Ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի պետական ապարատում հարաբերությունների կարգավորման հակառակորդները շատ են

PanARMENIAN.Net - Հայաստանում հակազդեցություն կա հայ-թուրքական գործընթացի նկատմամբ: Այն նկատվում է հասարակության մեջ եւ երկրի որոշակի քաղաքական ուժերի մոտ, սակայն պետական դիրքորոշումն այդ հարցում միասնական է: Հայաստանի քաղաքական վերնախավը հիմնականում հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մինչդեռ Թուրքիայում բոլորովին այդպես չէ: Երկրի պետական ապարատում եւ կառավարող AKP կուսակցության շարքերում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեմ: Դրանից ելնելով` Թուրքիայի նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը ստիպված են աշխատել` դիմադրելով երկրի քաղաքական վերնախավին»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---