Հայ դպրոցականներին սովորեցնում են ասպետ լինել

PanARMENIAN.Net - Չորս տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց «Հայ Ասպետ» մանկա-պատանեկան կազմակերպությունը, որի նպատակն է զարգացնել ազգային ոգին եւ հայրենասիրությունը Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցական տարիքի երեխաների մոտ : «Սկզբում մենք ընտրեցինք 36 երեխա` հայկական այբուբենի տառերի թվաքանակին համապատասխան, սակայն անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի ողջ տարածքով «հայ ասպետների» թիվը աճեց մինչեւ 1500, որոնցից 900 արդեն մասնակցել են «Հայ Ասպետ» հեռուստատեսային հաղորդմանը», - այսօր կայացած մամլո ասուլիսին պատմեց շարժման հիմնադիր եւ նույնանուն հեռուստախաղի հեռուստավար Կարինե Տոնոյանը :



Այս տարի «Հայ Ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող ճանաչվեց Ջերմուկ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, որը հնարավորություն ստացավ այցելել Արեւմտյան Հայաստանի քաղաքները:



«Մենք ջանում ենք ընտրել եռանդուն երեխաներին, հաճախ նաեւ նրանց, ովքեր համարվում են դժվար դաստիարակվող: Նրանց եռանդը մենք պետք է ուղղենք

ճիշտ հունով»,- նշեց Կարինե Տոնոյանը` ավելացնելով, որ բացի ռազմական նախապատրաստության դասընթացներից, սանիկները մեկ տարվա ընթացքում դպրոցական ծրագրից դուրս սովորում են Հայոց պատմություն եւ առասպելաբանություն, հայկական պարեր եւ երգեր, Հայաստանի աշխարհագրական մանրամասն քարտեզը` դասերի ժամանակ ուսումնասիրած վայրերի այցելություններով:



Կազմակերպությունը ընդունում է երեխաներին 7 տարեկանից: Հիմնական ակտիվ գործունեությունը կապված է արշավների կազմակերպման հետ Հայաստանի տարբեր շրջաններում:



«Հայ Ասպետ» կազմակերպության լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության, բարեգործական կազմակերպությունների, նաեւ «ԱրմենԹել» ( ապրանքանիշը` «Բիլայն» ) հեռուստահաղորդակցության ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---