Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակայնությունը պատրաստ չէ Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումների

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակայնությունը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը : «Երբ հասարակայնությունը պատրաստ չէ փոխզիջումների, կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քաղաքական կամք դրսեւորեն: Երկու երկրի ղեկավարներն էլ երկու տարբերակ ունեն. հրաժարվել Մադրիդյան փաստաթղթի ընդունումից, կամ քայլեր ձեռնարկել Հայաստանում եւ Ադրբեջանում վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ», - նշել է փորձագետը: Նա ասել է, որ հակամարտության կողմերին նորացված Մադրիդյան սկզբունքները ներկայացնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշնանը տարածաշրջան նախատեսվող այցը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանում եւ Ադրբեջանում այդ սկզբունքների վերաբերյալ հասարակական կարծիքի փոփոխման վրա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---