Երեւանի Սիրահարների այգում կբացվի «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երիտասարդ առաջնորդների դպրոցը շարունակում է «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ցուցահանդեսների շարքը այս անգամ ԼՂՀ անկախության օրվան նվիրված «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով ցուցահանդեսով: Հենց այդպես է Հայաստանի Երիտասարդ առաջնորդների դպրոցը մտադիր նշել Արցախի անկախության օրը եւ մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնել այդ հայկական շրջանի տեսարժան վայրերի ու պատմամշակութային բացառիկ կոթողների հետ: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային արժեքներն ամփոփող լուսանկարներ:



Ցուցահանդեսի հեռահարնպատակներիցեն`վերացնել Արցախի եւԵրեւանի երիտասարդականշրջանակների միջեւ աշխարհայացքային անջրպետները, ստեղծել մշակութային եւ կրթական համատեղ երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ Արցախ-Հայաստան համագործակցության արդյունավետ մեխանիզմներ, ապահովել արժեհամակարգային հիմքեր ազգային միասնականության գիտակցման եւեւ տեղային հայրենասիրության սահմանափակության հաղթահարման համար, ինչպես նաեւ խթանել դեպի Արցախ ներքին զբոսաշրջիկների հոսքը:



Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 2-ից 4-ը` 16:00-21:00 «Սիրահարների այգում»: Միջոցառմանըհրավիրվածեն`Հայաստանում ԼՂՀներկայացուցիչԿարլենԱվետիսյանը, տուրիստականգործակալությունների ներկայացուցիչներ, երիտասարդականՀԿ-ների ներկայացուցիչներեւեւայլն:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---